26/03/2020 13:16
Որոշ ոլորտներ արդեն իսկ ունեն շրջանառության կտրուկ անկում. Բաբկեն Թունյան
Կան որոշ ոլորտներ, որոնք արդեն իսկ ունեն շրջանառության կտրուկ անկում: Ամենառաջինը պետք է նշել զբոսաշրջային, հանրային սննդի, հյուրանոցային գործի, տրանսպորտի ոլորտները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Սուպերմարկետներում մանրածախ առևտուրը մի պահ կտրուկ աճեց, քանի որ մարդիկ փորձում էին պաշար կուտակել, բայց հիմա նվազման միտում կա: Մի կողմից չվերթներ են հետաձգվել, մյուս կողմից ռեստորանները չեն աշխատում: Կարծում եմ՝ մարտ ամսվա տվյալներն ամփոփելիս այս ամենը կերևա», - ասաց պատգամավորը:
Բաբկեն Թունյանի խոսքով՝ պետությունը նման իրավիճակում ձեռքերը ծալած չի նստում, մշակում է տարբեր միջոցառումներ:
«Ամենատարբեր միջոցներով պետությունն աջակցում է տուժած ոլորտներին», - ասաց խորհրդարանականը: