26/03/2020 13:49
Եթե մեկ ամսից մեզ մոտ առողջապահական վիճակը կարգավորի, տարին կփակենք շատ նորմալ տնտեսական ցուցանիշներով. պատգամավոր
Եթե մեկ ամսից մեզ մոտ առողջապահական վիճակը կարգավորի, տարին կփակենք շատ նորմալ տնտեսական ցուցանիշներով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով՝ պետությունն ամենևին նպատակ չունի գործարարների «կաշին քերթել», ինչպես օրեր առաջ տեսակետ էր հայտնել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Առաջնահերթ նպատակը տնտեսությունը կայուն վիճակում պահելն է, ոչ թե բիզնեսը սնանկացնելը: Չեմ կարծում, որ այդ արտահայտությունն արտացոլում է պետության և ՊԵԿ-ի այսօրվա քաղաքականությունը», - նշեց Թունյանը:
Անդրադառնալով աշխարհում գազի գնի էժանացման ֆոնին Հայաստանում դրա անփոփոխ մնալու հարցին՝ պատգամավորը նկատեց.
«Բոլորիս համար էլ ցանկալի կլինի, որ գազն ավելի էժան լինի, բայց եղած գինը նշանակում է, որ դա բանակցությունների արդյունքն է»: