26/03/2020 21:24
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշվին փոխանցվել է մոտ 661 մլն դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 26.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 660.766.504.3 դրամ:
Մուտքերի ընդհանուր քանակը` 2698: