27/03/2020 12:08
Երկու ամսական երեխան մոր հետ վարակվել է կորոնավիրուսով․ երեխան սիմպտոմներ չունի․ նախարար
Երկու ամսական երեխան կորոնավիրուսով է վարակվել մոր հետ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ուզում եմ հաստատել, որ նման դեպք կա։ Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, այս պահին նա էլ սիմպտոմներ չունի։ Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու և առողջությունը վերականգնելու համար, թեպետ որպես էդպիսին, վերականգելու կարիք չկա։ Հուսով եմ՝ նրանք էլ ժամանակը լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից», - ասաց Թորոսյանը։