27/03/2020 13:16
ՄԱԿ-ը հայտարարել է COVID-19-ի կողմից պարենային շուկաների համար սպառնալիքների մեծացման մասին (Интерфакс)
Ներկայումս աշխարհում պարենային շուկաներն ապահովված են, բայց կորոնավիրուսի տարածման պատճառով խանգարման մտահոգությունն աճում է, նախազգուշացնում է FAO (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն) գլխավոր տնօրեն Ցյոյ Դոնյույը:
Կազմակերպությունից ստացված մամուլի հաղորդագրության համաձայն, նա կոչ է արել G20- ի ղեկավարներին միջոցներ ձեռնարկել՝ COVID-19 համաճարակի ընթացքում գլոբալ սննդի համակարգերի նորմալ ընթացքի համար:
FAO-ի ղեկավարը նշել է, որ խիստ մեկուսացումը և տեղաշարժի սահմանափակումը կարող են խախտել սննդի արտադրությունը, վերամշակումը, մեծածախ մատակարարումը և վաճառքը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով: Դա կարող է «ուղղակի և լուրջ» ազդեցություն ունենալ նրանց վրա, ում տեղաշարժը սահմանափակ է: