27/03/2020 19:21
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին փոխանցվել է 691 մլն դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 27.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 691470587.8 դրամ:
Մուտքերի ընդհանուր քանակը՝ 2802: