27/03/2020 18:02
«Volkswagen»-ը երկարաձգել է արտադրության դադարը Գերմանիայի գործարաններում (Интерфакс)
«Volkswagen» ավտոարտադրության կոնցեռնը հայտարարել է, որ երկարաձգում է իր ապրանքանիշի ներքո ավտոմեքենաների արտադրության ընդհատումը ևս չորս աշխատանքային օրով՝ մինչև ապրիլի 9-ը: Պատճառը կորոնավիրուսով պայմանավորված պահանջարկի անկումն ու լոգիստիկ խնդիրներն են:
Կասեցվելու է նաև ավտոպահեստամասերի արտադրությամբ զբաղվող «Volkswagen Group Components»-ի գործունեությունը: Որոշումը վերաբերում է Գերմանիայում գտնվող գործարաններին:
«Volkswagen»-ի վարչության անդամ Անդրեաս Թոստմանը նշել է, որ ղեկավարությունը պատրաստում է միջոցների փաթեթ՝ արտադրությունը հնարավորինս արագ վերսկսելու համար:
Մարտի 27-ին «Ford Motor»-ը, «Fiat Chrysler Automobiles»-ը, «Honda Motor»-ը և «Toyota Motor»-ը հայտարարել են, որ պատրաստվում են վերսկսել աշխատանքը Հյուսիսային Ամերիկայի իրենց գործարաններում: