27/03/2020 10:05
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 329 է
Հայաստանում մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի, հայտնում են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Աղբյուրից տեղեկանում ենք նաև, որ բուժվել է 18 քաղաքացի, փաստացի բուժվում է 311 մարդ:
Նշենք, որ երեկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսի հիվանդացությամբ 72-ամյա քաղաքացի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով վարակված անձանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նա ԱՄՆ քաղաքացի է: