27/03/2020 14:56
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում այսօր զինծառայող է վիրավորվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդը մարտական դիրքի ուղղությամբ կրակ է բացել, սադրել իրավիճակը: Այո, մեկ զինծառայող թեթև վիրավորում է ստացել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացվել է, վիճակը լավ է: Կրակն այս պահին դադարեցված է», - ասաց մեր զրուցակիցը: