27/03/2020 17:19
Աբխազիան արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի պատճառով (RussiaToday)
COVID-19 կորոնավիրուսով վարակի տարածման սպառնալիքի պատճառով Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան ստորագրել է հրամանագիր՝ երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին:
Ինչպես նշում է ТАСС-ը, խորհրդարանում համապատասխան փաստաթուղթն ընթերցել է Բգանբայի ներկայացուցիչ Դմիտրի Շամբան:
«Մտցնել արտակարգ դրություն Աբխազիայի Հանրապետության ողջ տարածքում՝ 2020 թվականի մարտի 28-ից՝ 00:00-ից մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը՝ 00:00-ն», - ասել է նա: