27/03/2020 13:23
Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է երկու հազարը (РИА Новости)
Չեխիայի Հանրապետությունում, ըստ ուրբաթ առավոտյան ստացված տվյալների՝ կորոնավիրուսով հիվանդների թիվը առաջին անգամ գերազանցել է 2 հազարը՝ կազմելով 2062: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կենտրոնական ճգնաժամային շտաբի պետ, Առողջապահության նախարարիի տեղակալ Ռոման Պրիմուլան:
«Այժմ հանրապետությունում կա կորոնավիրուսով վարակված 2062 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 31,1 հազար հոգի: Հոսպիտալացվածներից 34-ը ծանր վիճակում է: 9 մարդ մահացել է, նրանցից 8-ը՝ տարեց, որոնք լուրջ այլ հիվանդություններ են ունեցել», - ասել է Պրիմուլան: