27/03/2020 16:22
Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուսը հաստատվել է (Интерфакс)
ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, հայտնի երգիչ 78-ամյա Լև Լեշչենկոյի մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Այն դարձել է թոքաբորբի պատճառ, ասել է Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն:
«Լև Վալերիանովիչը մեր հիվանդանոց է ընդունվել կլինիկական և ռենտոլոգիական թոքաբորբով: Հետագա հետազոտությունից հետո հաստատվել է թոքաբորբի կորոնովիրուսային էթոլոգիան», - հայտնել է Պրոցենկոն Facebook-ում: