27/03/2020 18:13
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը վարչապետ Ջոնսոնից հետո վարակվել է կորոնավիրուսով (Интерфакс)
Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Մեթ Հենքոկը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նախարարը գրել է Twitter-ում:
«Ինձ խորհուրդ են տվել կորոնավիրուսի թեստ հանձնել: Արդյունքը դրական էր», - գրել է նա սոցցանցի իր էջում:
Նախարարն ինքնամեկուսացված է, աշխատում է տնից: Նա հիվանդության թեթև ախտանշաններ ունի:
Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես հայտարարել էր, որ վարակված է կորոնավիրուսով: Նա ևս շարունակում է աշխատել տնից: