27/03/2020 19:02
Նովակ Ջոկովիչը մեկ միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար (РИА Новости)
Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 1 միլիոն եվրո է փոխանցել Սերբիային՝ արհեստական շնչառության սարքեր և այլ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար, հաղորդում է երկրի ազգային հեռուստատեսությունը:
«Նովակ և Ելենա (կինը) Ջոկովիչներն արհեստական շնչառության սարքերի և այլ բժշկական սարքավորումների ձեռքբերման համար նվիրաբերել են 1 միլիոն եվրո», - նշել է հեռուստաալիքը:
Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Սերբիայում կորոնավիրուսով վարակված է 457 մարդ, 7 մարդ մահացել է: