27/03/2020 18:37
Նյու Յորքի փողոցներում դիերի համար սառնարաններ են հայտնվել (РИА Новости)
Նյու Յորքի փողոցներում տեղադրվել են սառնարանային բեռնատարներ՝ պանդեմիայի պայմաններում դիահերձարանները բեռնաթափելու համար, հայտնում է «New York Daily News»-ը:
Նրանք տեղափոխելու են մահացածների դիերը, եթե քաղաքի դիահերձարաններն այլևս չկարողանան դիմակայել համաճարակին:
«Մենք ապրում ենք առողջապահական ճգնաժամ, քաղաքը հայտարարել է արտակարգ դրություն», - ասել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Աջա Վարսի-Դեյվիսը:
Նյու Յորքում նաև վրաններ են տեղադրված՝ COVID-19-ից մահացածների դիերը պահելու համար:
Ընդհանուր առմամբ, վրաններն ու բեռնատարները կարող են տեղավորել 3500-3600 դի, ասել է Վորսի-Դեյվիսը: