27/03/2020 18:56
Իսպանիայի թագավորի բարեկամուհին մահացել է կորոնավիրուսի հետևանքով (РИА Новости)
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի բարեկամուհի Մարիա Թերեզա Բուրբոն-Պարմսկայան 86 տարեկանում կորոնավիրուսից մահացել է, հայտնել է հանգուցյալի եղբայր Սիքսթ-Հենրիխ Բուրբոն-Պարմսկին:
«Նորին մեծություն Սիքսթ-Հենրիխ Բուրբոն-Պարմսկին հայտնել է, որ հինգշաբթի՝ մարտի 26-ին, Փարիզում 86 տարեկանում մահացել է իր քույրը՝ Մարիա Թերեզա Բուրբոն-Պարմսկայան, որը զոհ է դարձել COVID-19 կորոնավիրուսով վարակի», - ասվում է Սիքսթ-Հենրիխի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:
Այս պահի դրությամբ, Իսպանիան կորոնավիրուսով վարակվածների թվով Եվրոպայում զիջում է միայն Իտալիային. երկրում վարակվածների թիվը գերազանցել է 64 հազարը, մահացել է 4900 մարդ: