27/03/2020 21:18
Ֆրանսիայի իշխանությունները երկու շաբաթով երկարացրել են կարանտինը (Интерфакс)
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ որոշում է կայացվել երկրում կարանտինը երկարացնել մինչև ապրիլի 15-ը, հայտնում է ֆրանսիական հեռուստատեսությունը:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ կարանտինը կավարտվի մարտի 31-ին:
Բոլոր խանութները փակ են, բացառությամբ՝ մթերայիններ և դեղատների: Առևտրի և առաքման առցանց ծառայությունները շարունակում են աշխատել առանց սահմանափակումների: Սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները չեն գործում:
Երկրի բնակիչներին արգելված է տնից դուրս գալ: Բացառություններ են արվում խանութ կամ դեղատուն այցելություններ կատարելու, կարճ զբոսանքների համար:
Նման միջոցառումները հարվածել են երկրի տնտեսությանը: Ֆրանսիայում շատ մարդիկ իրավիճակի պատճառով արդեն կորցրել են իրենց աշխատանքը: