27/03/2020 17:27
Պեսկովը հաստատել է Կրեմլում կորոնավիրուսով վարակի դեպքը (РБК)
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ Կրեմլի աշխատակիցների շրջանում կա կորոնավիրուսով վարակի դեպք կա, փոխանցում է РБК-ի թղթակիցը: Պեսկովն ավելացրել է, որ վարակվածը շփում չի ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:
«Իրոք, վարչակազմում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակի դեպքեր, դա իսկապես համապատասխանում է իրականությանը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր սանիտարահիգիենիկ միջոցառումները», - ասել է Պեսկովը:
«Ես գիտեմ մի դեպքի մասին, կարող եմ հաստատել մեկ դեպք: Երկրորդի մասին չգիտեմ», - նշել է խոսնակը:
Հարցին՝ վարակվածը շփում ունեցե՞լ է ՌԴ նախագահի հետ, նա պատասխանել է.
«Ոչ»: