27/03/2020 17:09
«Ralph Lauren»-ը COVID-19-ի պատճառով կարելու է բժշկական դիմակներ և խալաթներ (РИА Новости)
«Ralph Lauren Corporation» ընկերությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Միացյալ Նահանգներում արտադրելու է բժշկական դիմակներ և միանգամյա օգտագործման խալաթներ, ասվում է ընկերության հայտարարության մեջ:
««Ralph Lauren Corporation»-ը, COVID-19-ի դեմ պայքարին աջակցելու համար, ամերիկացի գործընկերների հետ սկսում է 250 հազար դիմակների և 25 հազար բժշկական խալաթների արտադրություն», - ասվում է նորաձևության տան Twitter-ի գրառման մեջ:
Բացի այդ, ինչպես ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, «Ralph Lauren Corporate Foundation» հիմնադրամը համաճարակի դեմ պայքարին հատկացնելու է 10 միլիոն դոլար: