27/03/2020 19:08
Կիևի ոստիկանապետը վարակվել է կորոնավիրուսով (Интерфакс)
Կիևի ոստիկանապետ, Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Անդրեյ Կրիշչենկոյի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոյի հայտարարությանը:
«Նրա առողջական վիճակը բավարար է: Նա շարունակում է հեռակա կարգով կատարել իր պարտականությունները», - գրել է Գերաշչենկոն ֆեյսբուքյան իր էջում:
Ուկրաինայում վարակվածների թիվը հասել է մոտ երկու հարյուրի, հինգ մարդ մահացել է: