27/03/2020 16:55
ԱԴԾ-ն Կրասնոդարում ահաբեկչություն է կանխել
Անվտանգության դաշնային ծառայությունը Կրասնոդարում նախապատրաստվող ահաբեկչական գործողություն է կանխել, հայտնում է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
1993թ.-ին ծնված ռուսաստանցու մոտից պայթուցիկ սարք են առգրավել:
Գերատեսչությունից նշում են, որ տղամարդու հեռախոսոում նամակագրություն է հայտնաբերվել արտերկրում գործող «Իսլամական պետության» անդամների հետ, «բացահայտվել են նրա հանցավոր մտադրությունները»:
Դատաքննության արդյունքներով կկայացվի որոշում: