27/03/2020 12:23
ԱՀԿ. Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 21 հազարը (РИА Новости)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ աշխարհում նոր կորոնավիրուսով պայմանավորված զոհերի թիվը գերազանցել է 21 հազարը, բացի այդ, արձանագրվել է վարակի հաստատված 465 915 դեպք:
Ըստ ԱՀԿ-ի, մարտի 26-ին 20 ժամվա ընթացքում, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակի հաստատված 465 915 դեպք, մահացել է 21 031 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային վարակի դեպքեր են հայտնաբերվել 199 երկրներում և տարածքներում: