27/03/2020 19:43
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ու հայտարարել նոր նախագծի մեկնարկի մասին (Տեսանյութ)
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր թատերարվեստի ներկայացուցիչներին շնորհավորել է Թատրոնի միջազգային տոնի կապակցությամբ՝ մեկտեղ ազդարարելով «Դասարան+դասական» նախագծի երկրորդ փուլը, որի հիմնական հասցեատերերն այս անգամ մարզերի դպրոցականներն են:
«Տոնի կապակցությամբ շնորհավորում եմ ոլորտի մեր բոլոր ներկայացուցիչներին: Նաև յուրաքանչյուրիս եմ շնորհավորում, քանի որ թատրոնը մեր կյանքում շատ կարևոր դերակատարություն ունի:
Գիտեմ, որ այս օրերին թատրոնը նույնպես մեծ դժվարություններ ունի, ու մենք հավատացած ենք, որ այն նախագծերը, որոնք հիմա իրականացնում ենք առցանց ծրագրերի միջոցով, միանշանակ նպաստելու են ոլորտի զարգացմանն, ու այս բարդ օրերն անցնելուց հետո, արտակարգ դրության վերացմանը զուգընթաց՝ մեր հանդիսատեսն առցանց տիրույթից գալու է թատրոններ ու վայելելու ձեր գործի արդյունքները:
Մենք այսօր մեկնարկում ենք մի շատ կարևոր նախագիծ՝ «Դասական+դասարան», որի մասին արդեն խոսել էինք: Անցած տարի այն իրականացրել էինք Երևանի աշակերտների համար, այս անգամ՝ արտակարգ դրության պայմաններում, մենք այն իրականացնում ենք առցանց և վստահ ենք, որ նախագիծը նույնքան հետաքրքիր է լինելու, որքան նախորդ տարի», - իր ուղերձում նշում է նախարարը: