27/03/2020 13:27
Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական և 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ. վարչապետ
Մարտի 20-ից մինչև օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց և 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով:
Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ», - նշել է վարչապետը։