28/03/2020 11:00
Հայաստանի բռնցքամարտի հավաքականում աձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք
Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո, տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաեւ հավաքական թիմում: