28/03/2020 10:01
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 372-ի
Հայաստանում մարտի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 372-ի, հայտնում են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Աղբյուրից հայտնում են, որ բուժվել է ընդհանուր 28 քաղաքացի, փաստացի բուժվում է 343-ը:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսի հիվանդացությամբ 72-ամյա քաղաքացի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով վարակված անձանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նա ԱՄՆ քաղաքացի է:
Երեկ հայտնի դարձավ նաև, որ երկու ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով: