28/03/2020 14:47
Ինքնամեկուսացման պայմանները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 1889 քաղաքացի․ Մհրյան
Մինչև մարտի 28-ը ՀՀ-ում ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել է վարչական պատասխանատվության, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։
«Ավոտմեքենաներում սահմանված քանակից անձանց ավելի տեղփոխելու պարագայում 1843 դեպքով ուղևորները իջեցվել են տրանսպորտային միջոցներից։ 48 դեպքով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները ենթարկվել են վարչական տույժերի՝ ավելի ուղևոր տեղափոխելու համար», - ասաց նա։
Հարցին, թե կան ահազանգեր, որ առանձին բնակավայրերում ոստիկաններ չեն շրջում, Մհրյանն ասաց, որ ոստիկանության թվաքանակն անսահմափակ չէ, և հերթապահություն է իրականցնու հաջորդաբար նշված երթուղիներով։