28/03/2020 15:20
Իրանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 3076-ի (РИА Новости)
Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի նոր ռեկորդ. դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3076-ով, հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 35 408-ի, ասել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը:
IRINN հեռուստաալիքի եթերում նա նաև հաղորդել է, որ մեկ օրվա ընթացքում մահացել է 139 մարդ՝ հաշվի առնելով այդ տվյալները՝ մահացության ընդհանուր թիվը հասել է 2517-ի: