28/03/2020 14:00
Շուշիում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել Շուշիի շրջանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ իրականացված և նախատեսվող միջոցառումների մասին․
✅ Ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով:
✅ Շուշի քաղաքի կենտրոնական փողոցները ախտահանվել են քլորակրի 65 տոկոսանոց լուծույթով:
✅ Ախտահանվել են Շուշի-Ստեփանակերտ երթուղին սպասարկող ավտոբուսները:
✅ Ձեռք է բերվել ախտահանիչ հեղուկ (ալկոգել), որը տրամադրվել է գործող հիմնարկ-կազմակերպություններին:
✅ Բնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ անհարկի փողոց դուրս չգալու և զանգվածային միջոցառումներ չկազմակերպելու մասին:
Նախատեվում է
✅ Ախտահանիչ հեղուկներ տրամադրել տաքսու վարորդներին:
✅ Շարունակել փողոցների, կանգառների, ավտոբուսների ախտահանման աշխատանքները: