28/03/2020 10:48
Կորոնավիրուս. 25 հազար մահ՝ աշխարհում, Իտալիայում մեկ օրում վարակը խլել է ավելի քան 900 մարդու կյանք (BBC)
Կորոնավիրուսային պանդեմիան ամբողջ աշխարհում արդեն խլել է ավելի քան 25 հազար մարդու կյանք, ամենաշատը տուժել է Եվրոպան, որտեղ մահացել է 17 հազար 314 հիվանդ: ԱՄՆ-ն նախօրեին գերազանցել է Չինաստանին՝ կորոնավիրուսով վարակվածների քանակով (ուրբաթ ԱՄՆ-ում դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը):
Մահացողների թվով առաջին տեղում են Իտալիան է (9134), ապա Իսպանիան (4934) և Չինաստանը (3292):
Ընդհանուր առմամբ, 2019-ի դեկտեմբերից աշխարհում մոտ 600 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով:
Անցած օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացությունը նոր ռեկորդ է սահմանվել՝ 919 մարդ: