28/03/2020 14:22
Կազմկոմիտե. Տոկիոյի Օլիմպիական խաղերն արժե անցկացնել 2021 թվականի ամռանը (ТАСС)
Տոկիոյի Օլիմպիական և պարալիմպիական խաղերի կազմկոմիտեն կարծում է, որ խաղերն արժե անցկացնել 2021 թվականի ամռանը՝ հունիսից սեպտեմբեր: Այս մասին շաբաթ հայտարարել է կազմկոմիտեի նախագահ Յոսիրո Մորին, որի խոսքերը մեջբերում է Kyodo-ն:
Մարտի 24-ին հայտնի է դարձել, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են մինչև 2021 թվական: Ի սկզբանե դրանք նախատեսված էին այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: