28/03/2020 11:41
«Rammstein» խմբի մենակատարի մոտ կորոնավիրուս չի հաստատվել (КП.ua)
«Rammstein» խմբի մենակատար Թիլ Լինդեմանը գտնվում է հիվանդանոցում, ինչպես նախորեին հայտնել էին ԶԼՄ-ները: Սակայն կորոնավիրուսի թեստը, որն անցել է երաժիշտը, բացասական է եղել: Այս մասին ասվում է ռոք խմբի Facebook-ի էջում:
Նաև ընդգծվում է, որ Լինդեմանը մարտի 27-ին տեղափոխվել է այլ բաժանմունք: Հոսպիտալացումից հետո նա թեստ է հանձնել, որից հետո հայտնի է դարձել, որ կորոնավիրուս նրա մոտ առկա չէ: