28/03/2020 12:47
Թրամփը Սի Ցզինպինի հետ չի քննարկել պանդեմիայի ֆոնին մաքսերի փոփոխության հարցը (Интерфакс)
Նախօրեին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առևտրի և մաքսերի հարցերը չեն բարձրացվել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նախագահ Սի Ցզինպինը չի բարձրացրել այս հարցը, այն չի էլ քննարկվել», - լրագրողներին ասել է Թրամփը:
Նախագահը ԶԼՄ-ներում հայտնված լուրերը, թե ինքը պանդեմիայի ֆոնին մտադիր է վերանայել տուրքերը չինական ապրանքների համար, անվանել է «ֆեյք լուրեր»:
Ինչպես հաղորդվում է, ուրբաթ Սի Ցզինպինը Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է երկու երկրների ջանքերը համատեղել կորոնավիրուսի դեմ պայքարում և ցանկություն է հայտնել «շարունակել տեղեկատվության և փորձի փոխանակումը Միացյալ Նահանգների հետ»: