28/03/2020 20:22
Սահմանափակվել է Ռուսաստանի սահմանով տեղաշարժը (РИА Новости)
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է սահմանափակել Ռուսաստանի սահմաններով տեղաշարժը՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, վկայում է կառավարության կայքում հրապարակված փաստաթուղթը:
Մարտի 30-ից երկրում փակելու են ավտոմեքենաների, երկաթուղային, հետիոտնային, գետերի ու սահմանային այլ անցակետերը: Սահմանափակումը կադրադառնա նաև ռուս-բելառուսական հատվածին:
Ո՞վ կարող է հատել սահմանը
Արգելքը չի վերաբերում դիվանագետներին ու նրանց ընտանիքներին, դիվանագիհական կապի առաքիչներին, նաև երկիրը լքող պաշտոնական պատվիրակությունների անդամներին: