28/03/2020 19:43
Կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 2-ինը՝ ծանր. ԱՆ
Այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։
ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։
Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։
Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30։