28/03/2020 14:10
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 228 նոր դեպք (RussiaToday)
Ռուսաստանում մեկ օրում 26 շրջանում COVID-19-ի 228 նոր դեպք է հայտնաբերվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1264-ի:
Այս մասին հայտարարել են կորոնավիրուսով վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
«Ռուսաստանում անցած օրվա ընթացքում 26 շրջանում հաստատվել է COVID-19-ի 228 նոր դեպք», - շտաբի հաղորդագրությունը մեջբերում է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի 62 մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 1264 դեպք: