28/03/2020 21:19
ՌԴ սահմանափակումների որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա. ՀՀ վարչապետ
ՌԴ կառավարությունը սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, և այդ որոշումը որոշակի անհանգստություններ էր առաջացրել Հայաստանում բիզնեսի շրջանակներում, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատերը կարծում էին, որ այդ որոշումները որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի և Ռուսաստանի բեռնափոխադրումների վրա, բայց ուզում եմ ասել, որ նման անհանգստությունները տեղին չեն, որովհետև այդ որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա: Այս փաստը հաստատավեց նաև քիչ առաջ ՌԴ վարչապետի հետ իմ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես բեռները Հայաստանից տեղափոխվում էին ՌԴ և ՌԴ-ից Հայաստան, նույն ռեժիմն այդ որոշումից հետո շարունակվելու է: Այնպես որ, մենք պետք է աշխատենք սովորական ռեժիմով, երեք օր առաջվա սովորական ռեժիմով», - ասաց գործադիրի ղեկավարը: