28/03/2020 20:13
Ռուսաստանում կորոնավիրուսի վարակի բուժման դեղամիջոց են ստեղծել (РИА Новости)
Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել է կորոնավիրուսային վարակի բուժման դեղամիջոց՝ ստեղծված հակամալարիայի «Մեֆլոինին» դեղամիջոցի հիման վրա, հայտնում է գործակալության մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ «Ֆարմպաշտպանություն» գիտաարտադրական կենտրոնը բուժման սխեմա է մշակել՝ հաշվի առնելով չինական և ֆրանսիական փորձը:
«Բարձր սելեկտիվությամբ դեղամիջոցն արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպաթիկ ազդեցությունը բջիջների մեջ և խոչընդոտում է դրա վերարտադրությանը, իսկ «Մեֆլոինի» ազդեցությունը խոչընդոտում է վիրուսի հետևանքով առաջացած բորբոքմա ակտիվացմանը»,- նշել է Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան:
Նա ընդգծել է, որ դա կապահովի COVID-19-ով տարբեր աստիճանի ծանրության հիվանդ պացիենտների արդյունավետ բուժումը։
«Մեֆլոինի» հիման վրա մշակվում է նաև կորոնավիրուսի կանխարգելման արդյունավետ և անվտանգ սխեմա, մանրամասնել են գործակալության մամուլի ծառայությունից:
Մշակումները կմիացվեն ՌԴ առողջապահության նախարարության հորդորների շարքին: