28/03/2020 21:37
Սննդի ներկրումը Հայաստան իրականացվում է բնականոն ռեժիմով. Նիկոլ Փաշինյան
Հայաստան սննդի ներկրումն իրականացվում է բնականոն ռեժիմով, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն ամենօրյա ռեժիմով համապատասխան հաշվետվություն է ստանում:
«Մեր մթերային խանութներում խնդիր չունենք, ամեն ինչ բնականոն է, միակ մեր խնդիրը կորոնավիրուսն է, որը միասնական ջանքերով պետք է հաղթահարենք», - ասաց նա:
Ինչ վերաբերում է ճգնաժամի հաղթահարման գործիքներին, Փաշինյանն ասաց, որ կառավարությունը հինգ միջոցառման մասին որոշում է կայացրել:
«Այդ հինգ միջոցառումները չորեքշաբթի առավոտվանից կսկսեն գործնականում գործել, կհասնեն մարդկանց: Պատրաստվում է միջոցառումների նոր խումբ, որը կընդունվի կառավարության առաջիկա նիստում», - ասաց Նիկոլ Փաշինյանը: