28/03/2020 13:00
Օրենբուրգում մահացել է կորոնավիրուսով պացիենտը (Интерфакс)
Օրենբուրգում մահացել է կորոնավիրուսով պացիենտը, շաբաթ «Интерфакс»-ին հայտնել է տարածաշրջանային կառավարության մամուլի ծառայությունից:
«Մահացել է 57-ամյա մի տղամարդ, որը դարձել է արտասահմանյան ուղևորության ժամանակ կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը: Նա ուղեկցող հիվանդություններ ուներ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նախկինում հաղորդվել էր Մոսկվայում կորոնավիրուսով վարակված 4 հիվանդ է մահացել: Պաշտոնական տվյալով՝ Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուս է ախտորոշվել 1036 մարդ: Վարակման դեպքերի մեծ մասը՝ 703 դեպք, հայտնաբերվել է Մոսկվայում: