28/03/2020 13:08
Եվրասիական բանկը Հայաստանին պետք է տրամադրի առնվազն 400 մլն. դոլար, իսկ Ռուսաստանը՝ իջեցնի գազի գինը. Մելքումյան
Հաշվի առնելով հայտնի պատճառներով ստեղծված իրավիճակը, նաև տնտեսական և սոցիալական մարտահրավերների անհետաձգելի հաղթահարման հրամայականը, նաև հիմք ընդունելով, որ մեր հանրապետությունը ԵԱՏՄ անդամ պետություն է, Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է.
1. Դիմել Եվրասիական զարգացման բանկին՝ ակնկալելով ստանալ մեծածավալ օժանդակող ֆինանսական ռեսուրսներ` առնվազն 400 մլն. ԱՄՆ դոլար՝ հաշվի առնելով այն, որ 2020թ. բանկի ներդրումային պորտֆելը կազմում է շուրջ 4.5 մլրդ դոլար (խիստ մատչելի պայմաններով, որը համարժեք է ներկա իրավիճակին): Բա էլ որ օրվա համար է այդ բանկը, որ օժանդակության ձեռք չմեկնի անդամ պետություններին և հասկանալի է, թե քաղաքական որոշումները ինչպես պետք է կայացվեն:
2. Մեկ անգամ արդեն այս մասին հանդես եմ եկել 10 օր առաջ առ այն, որ ճիշտ ժամանակն է, որ Ռուսաստանի Դաշնությունը ստեղծված իրավիճակին համապատասխան սահմանի վրա իջեցնի գազի գինը՝ մինչև կկայունանա իրավիճակը, որովհետև հենց գազի գնի իջեցումը կնպաստի ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացմանը:
3. Երրորդ երկրներից դեպի ԵԱՏՄ երկրներ 0 տոկոս մաքսատուրքով ներկրվող ապրանքների ցանկը ընդլայնել՝ հաշվի առնելով դրանց կենսական անհրաժեշտությունը: