28/03/2020 14:51
Արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի համար կարող է օգտագործվել նաև սմարթֆոնի համար ստեղծված ձևաթղթի հավելվածը․ փոխոստիկանապետ
Քաղաքացիները տեղաշարժի ժամանակ տեղաշարժի թերթի փոխարեն կարող են օգտագործել սմարթֆոնի համար ստեղծված ձևաթղթի հավելվածը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխոստիկանապես Հայկ Մհրյանը։
Նա ընդգծեց, որ ոստիկանները ևս տեղեկացված են այդ մասին ու որպես թերթիկ կարող են ի գիտություն ընդունել նաև հավելվածի նմուշը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում մարտի 25-ից մինչև մարտի 31-ը սահմանփակված է ազատ տեղաշարժը։