29/03/2020 05:44
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով երկու քաղաքացի է մահացել. ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ևս 2 մարդ է մահացել, հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։
Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը, ցավոք, չհաջողվեց: Ցավակցում եմ նրանց հարազատներին», - նշել է Արսեն Թորոսյանը:
Հիշեցնենք՝ մարտի 26-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակված 72-ամյա քաղաքացի էր մահացել:
Այսպիսով կորոնավիրուսի հետևանքով ՀՀ-ում մահացել է 3 մարդ: