29/03/2020 11:05
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի
Հայաստանում մարտի 29-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի, հայտնում են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Աղբյուրից հայտնում են նաև, որ բուժվել է ընդհանուր 30 քաղաքացի, փաստացի բուժում է ստանում 391-ը:
Հայտնի է նաև, որ երկու ամսական երեխա է վարակված կորոնավիրուսով:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է 3 պացիենտ։