29/03/2020 23:28
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում բոլոր բնակիչների համար կարանտին է սահմանվում, դրա պահպանմանը կհետևի «տնային հսկողության խելացի համակարգը» (BBC)
Մոսկվայում բոլոր բնակիչների համար երկուշաբթիից սահմանվում է պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ, ասել է ՌԴ մայրաքաղաքի ղեկավար Սերգեյ Սոբյանինը: Նման միջոցառումներ Մերձմոսկովյան շրջանի համար ավելի վաղ հայտարարվել էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի կողմից, գրում է BBC-ն։
Բնակարանից դուրս գալը թույլատրվում է միայն հետևյալ դեպքերում՝
կյանքի և առողջության համար ուղիղ սպառնալիքի դեպքում արտակարգ ծառայություններին դիմելու համար,
աշխատավայր գնալու համար, եթե դուք պարտավոր եք գնալ,
գնումների կատարելու համար՝ մոտակա խանութից կամ դեղատնից,
ընտանի կենդանիներին զբոսանքի հանելու համար՝ բնակության վայրից 100 մետրից ոչ ավելի հեռավորության վրա,
կենցաղային աղբը թափելու համար:
«Իսկ առաջիկա օրերին՝ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ իրականացնելուց հետո, հնարավոր կլինի տնից դուրս գալ հատուկ անցագրի առկայության դեպքում, որը տրվելու է Մոսկվայի կառավարության կողմից սահմանված կարգով», - ասված է Սոբյանինի կայքում:
Քաղաքապետը նաև խոստացել է, որ կարանտինի պահպանմանը հետևելու է «տնային հսկողության խելացի համակարգը»: