30/03/2020 13:22
Չգրանցված աշխատողները սովի են մատնվում, կոմունալների վճարները վճարելու խնդիր ունեն մարդիկ, մենք աում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք. Մարուքյան
Մենք հասկանում ենք, որ քաղաքացիների տեղորոշելու, տվյալների բազան վարելու, դրանք նույնականացնելու համար մեծ գումարներ են ծախսվելու, և ես առաջարկում եմ նման լուծումներ չբերել, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մեր երկիրն այս պահին գտնվում է սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ: Ես առաջարկում եմ օգնել վարձով բնակվող մարդկանց: Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում, կոմունալների վճարները վճարելու խնդիր ունեն մարդիկ: Իսկ մենք եկել, աում ենք՝ եկեք քաղաքացիներին տեղորոշենք:
Եկեք մտածենք աղքատության եզրին կանգնած մարդկանց խնդիրները լուծելու մասին: Մեր խմբակցությունը, բնականաբար, դեմ է այս նախագծին: Մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, այն էլ, երբ դա ունի զրո ազդեցություն համավարակի տարածման կանխման գործում, հետևաբար մենք դեմ ենք քվեարկելու», - ասաց Մարուքյանը: