30/03/2020 22:28
Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխան տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր», վիճակը կայուն ծանր է
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով, վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։