30/03/2020 23:00
Տավուշում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. նրանք տեղափոխվում են Երևան. ՊՆ
Այսօր Տավուշում վիրավորում ստացած ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը.
«Նրանք այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին», - ֆեյսբուքյան էջում գրել է Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող:
Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին պատշգամբում էր: