30/03/2020 12:33
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը։
Միջոցառման նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց:
Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով:
Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ 100 000 ՀՀ դրամի չափով: