30/03/2020 15:20
Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է վերահասցեավորում Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի հարվածը մեղմելու համար (Интерфакс)
Եվրահանձնաժողովն Արևելյան գործընկերության երկրներին որպես օգնություն ուղղելու է 140 միլիոն եվրո՝ Covid-19 պանդեմիայի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար:
Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի Բրյուսելում արել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անա Պիսոներոն (Ana Pisonero), հայտնում է «Интерфакс-Украина»-ն:
«Մեր Արևելյան գործընկերների համար Եվրահանձնաժողովը 140 միլիոն եվրո է վերահասցեավորում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, հրատապ կարիքների համար, որպեսզի օգնի մեղմել այդ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքները», - ասել է նա: